Չինաստանը փորձարկում է ավիակիրը` կործանիչի և ուղղաթիռի մակետներով

Militaryphotos.net կայքում հրապարակվել են չինական «Շի Լան» (նախաստեղծված որպես «Վարյագ») ավիակրի նկարները` J-15 կործանիչի և Z-8 AEW ուղղաթիռի մակետներով, որոնք եղել են իրականի չափերի: Մակետների հայտնվելը տախտակամածին կարող է պայմանավորված լինել դրանք տախտակամածում տեղաշարժելուն ուղղված վարժանքներով:

1998թ. Չինաստանը Ուկրաինայից մետաղական ջարդոնի գնով գնել է 1143,6 նախագծի «Վարյագ» կիսակառույց ավիակիրը: Էժան գնման համար հիմք էր հանդիսացել այն հանգամանքը, որ չինական կողմը հայտարարել էր, թե այն վերափոխվելու է լողացող խաղատան: Սակայն, ավելի ուշ, Չինաստանը չթաքցրեց իր մտադրությունները և հայտարարեց այն ռազմական նպատակներին ծառայեցնելու մասին:

2011թ. ամռանը նավը ստացավ հիմնական սարքավորումները և լծվեց փորձարկումների, իսկ ծովային փորձարկումը կայացավ  նույն թվականի դեկտեմբերին: Ավիակրի համար Չինաստանը Ռուսաստանից խնդրել էր 4 համալիր աէրոֆինիշեր` տախտակամածին իջնող ինքնաթիռի շարժը կանգնեցնելու համար, սակայն Ռուսաստանը մերժեց Չինաստանի խնդրանքը, այն համարելով ռազմավարական կարգավիճակ: Փորձագետներն այն կարծիքին են, թե Ռուսատանը զգուշացել է այն բանից, որ Չինաստանը կարող է կրկնօրինակել աէրոֆինիշները: Իսկ 2011թ. դեկտեմբերին Չինաստանը պաշտոնապես հերքեց ռուսական աէրոֆինիշների գնման ցանկության մասին տեղեկությունը:

Արևմտյան լրատվամիջոցները ենթադրում են, որ «Շի Լանը» արդեն իսկ այս տարվա ընթացում կարող է ընդգրկվել Չինաստանի Ռազմածովային ոժերում:

Razm.info-ն ավելի վաղ անդրադարձել էր չինական ավիակրի փորձարկումներին`

Չինական ավիակիրը դուրս է գալիս փորձարկման (ֆոտո)

Չինական ավիակիրն ավարտել է ընթացքային փորձարկումները

One response to “Չինաստանը փորձարկում է ավիակիրը` կործանիչի և ուղղաթիռի մակետներով

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *