Ռուսաստանի ԶՈւ Հյուսիսային Կովկասում տեղակայված զորավարժարաններում մեկնարկել են հարավային ռազմական շրջանի 58-րդ համազորային բանակի հրետանային և հրթիռային ստորաբաժանումների զինծառայողների դաշտային վարժանքները։ Այս մասին սեպտեմբերի 5-ին տեղեկացնում է ՌԴ ՊՆ կայքը։
Վարժանքներին զինծառայողները հայտնաբերելու և խոցելու են պայմանական հակառակորդի զինտեխնիկան և կենդանի ուժը։ Թիրախների հայտնաբերման համար օգտագործվելու են անօդաչու թռչող սարքեր։
Վարժանքների ընթացքում զինծառայողները յուրացնելու են «Ակացիա», «Գվոզդիկա», «Մստա-Ս», «Մստա-Բ» ինքնագնաց հաուբիցներով, «Տոռնադո-Գ», «Ուռագան» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով, «Շտուրմ-Ս» հակատանկային հրթիռային համալիրներով, ինչպես նաև «Պոդնոս» և «Սանի»ականանետներով կրակ վարելու հմտություններ։
Դաշտային վարժանքների ավարտին իրականացվելու է մարտական հրաձգություն։ Վարժանքներին ընդհանուր առմամբ ներգրավվել են ավելի քան 2500 զինծառայող, շուրջ 500 միավոր զինտեխնիկա։