Մեկ շաբաթում PKK-ին աջակցելու մեղադրանքով Թուրքիայում ձերբակալվել է 302 մարդ

Օգոստոսի 14-21-ը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դեմ Թուրքիայի ուժայինների գործողությունների ընթացքում ձերբակալվել է քրդական կառույցին աջակցելու համար մեղադրվող 302 մարդ: Այս մասին հայտնում է Թուրքիայի ՆԳ նախարարությունը:

Թուրքիայի ուժայինները գործողություններ են իրականացնում քրդերի դեմ երկրի արևելքում և հարավ-արևելքում

Թուրքիայի ուժայինները գործողություններ են իրականացնում քրդերի դեմ երկրի արևելքում և հարավ-արևելքում

Ըստ աղբյուրի՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը աջակցելու մեղադրանքով ձերբակալվել է 63 մարդ, իսկ գյուլենականներին աջակցելու մեղադրանքով՝ 616 մարդ: Եվս 16 մարդ մեղադրվում է ձախակողմյան «ահաբեկչական խմբավորումներին» աջակցելու համար:

Նշված ժամանակահատվածում ժանդարմերիայի, ոստիկանության հատուկ նշանակության, Թուրքիայի ցամաքային զորքերի և օդուժի ներգրավմամբ իրականացվել է 1176 գործողություն: Թուրքական կողմի պնդմամբ՝ գործողություններում «շարքից հանվել է ահաբեկչական խմբավորումներին» 27 զինյալ:

Հիշեցնենք, որ Թուրքիայի ԶՈւ տվյալներով՝ օգոստոսի 10-17-ը PKK զինյալների դեմ գործողությունների ընթացքում սպանվել է 7 զինծառայող, ևս 12 զինծառայող վիրավորվել է:

Թուրքիայի ուժայինների և քուրդ զինյալների բախումները վերսսկսել են դեռևս 2015-ի ամռանից: Դրանք հիմնականում ընթանում են երկրի արևելքում և հարավ-արևելքում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *