Հարավային Կորեայի զինված ուժերը և ԱՄՆ բանակի ստորաբաժանումները անցկացնում են ամենամյա Ulchi Freedom Guardian համատեղ լայնամասշտաբ զորավարժությունը:
Ըստ BBC լրատվական գործակալության՝ վարժանքներին մասնակցում է ընդհանուր 67,5 հազար զինծառայող, որից 17,5 հազարը՝ ԱՄՆ զինված ուժերից:
Վարժանքներին հետևելու համար Սեուլ են ժամանել ներկայացուցիչներ Ավստրալիայից, Մեծ Բրիտանիայից, Դանիայից, Կանադայից, Կոլումբիայից, Նիդերլանդներից և Նոր Զելանդիայից:
Սեուլ են ժամանել նաև ամերիկացի բարձրաստիճան 3 զինվորական՝ ԱՄՆ ՌԾՈւ խաղաղօվկիանոսյան հրամանատարության ղեկավար, ծովակալ Հարրի Հարիսը, ԱՄՆ ՌՕՈւ ռազմավարական հրամանատարության ղեկավար Ջոն Հայթենը և ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության կենտրոնի ղեկավար Սեմուել Գրիվսը:
Չնայաց վարժանքներին անձնակազմի մեծ ներգրավվմանը՝ Հարավային Կորեայում հայտնել են, որ զորավարժությունը կրում է « բազառապես պաշտպանողական բնույթ և անցկացվելու է համակարգիչների վրա»
Հյուսիսային Կորեան արդեն արձագանքել է վարժանքներին և հայտարարել, որ այդպես հակամարտությունում «կրակի վրա յուղ է լցվում»:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ին պատկանող Գուամ կղզուն հարվածելու՝ Հյուսիսային Կորեայի սպառնալիքներից հետո կորեական հակամարտությունում ճգնաժամ է նկատվում: