Օգոստոսի 10-17-ը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դեմ Թուրքիայի ուժայինների գործողությունների ընթացքում սպանվել է 7 զինծառայող, ևս 12 զինծառայող վիրավորվել է: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբին:
Նշված ժամանակահատվածում գործողությունները հիմնականում իրականացվել են Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի, Շրնաք, Սղերթ (Սիիրթ) նահանգներում: Ըստ աղբյուրի՝ գործողությունների ընթացքում «շարքից հանվել է» PKK-ի 58 զինյալ:
Թուրքիայի ուժայինների գործողություններին աջակցում է նաև օդուժը: Ուժայինները քուրդ զինյալների դեմ գործողություններում օգտագործել են նաև տեղական արտադրության անօդաչու թռչող սարքեր:
Նշենք, որ օգոստոսի 18-ին և 19-ին թուրք-քրդական բախումներում սպանվել է նաև 1 «գյուղական պահապան» և վիրավորվել 1 զինծառայող (1,2):
Թուրքիայի ուժայինների և քուրդ զինյալների բախումները վերսսկսել են դեռևս 2015-ի ամռանից: Արդեն 2 տարի շարունակվող բախումներում ուժայինների դեռևս չի հաջողվել ճնշել քուրդ զինյալներին:
Բախումների հետևանքով քիչ չեն թուրքական կողմի մարդկային և նյութական կորուստները: Մի շարք նահանգներ, մասնավորապես Մարդինը, Դիարբեքիրը, Շրնաքը, Հաքքարին ավերակների են վերածվել: