ՌԴ ռազմածովային ուժերի Կասպյան նավատորմիղում անցկացվող մարտական պատրաստության ստուգումներին ներգրավվել է շուրջ 1500 զինծառայող և 20 միավոր ռազմանավ: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ «Զվեզդա» հեռուստաալիքի կայքը:
ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայության պետ, գնդապետ Վադիմ Աստաֆաևի խոսքով՝ ռազմանավերի անձնակազմերը մշակում են նավերի՝ չնախատեսված ծով դուրս գալու և սպառազինության կիրառելու գործողություններ:
Անցկացվել են նաև հակաօդային պաշտպանության և բազավորման կետերի քողարկման վարժանքներ:
Ստուգվել և մշակվել է տարբեր օղակների համատեղ գործողությունների համաձայնեցվածությունը: