Սիրիացի զինյալները կառավարական բանակի ՄիԳ-21 կործանիչ են խոցել

Սիրիայի հարավում՝ Հորդանանի հետ սահմանակից Էլ Բադիա թաղամասում, սիրիական ընդդիմադիր զինյալ խմբավորումներից մեկի անդամները խոցել են Սիրիայի ԶՈւ ՄիԳ-21 կործանիչ: Օդաչուն ողջ է մնացել, գտնվում է զինյալների ձեռքում:

Ավելի ուշ ԶԼՄ-ների տեղեկությունը հաստատել է թե՛ Սիրիայի բանակը և թե՛ զինյալ խմբավորման ներկայացուցիչները: Ըստ Սիրիայի պետական «ՍԱՆԱ» գործակալության՝ Սիրիայի բանակը հաստատում է ինքնաթիռի կործանման լուրը և հայտնում, որ հետաքննություն է սկսվել:

Ինքնաթիռը խոցած «Ջեյշ ուսուդ ալ-Շարղիյա» («Արևելյան բանակի առյուծներ») խմբավորումն իր թվիթերյան էջում լուսանկարներ է հրապարակել կործանված ինքնաթիռից:

Ենթադրաբար կործանիչը խոցած զինյալն է.

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *