Քրդերը ազատագրել են Ռաքքայի հարավի 90 տոկոսը

Միացյալ Նահանգների աջակցությամբ գործող քուրդ-արաբական «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF) խմբավորումը վերջին մեկ օրում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ազատագրել են Ռաքքայի մի շարք կարևոր շրջաններ: Այս մասին հայտնել է ԱՄՆ գլխավորած կոալիցիայում ԱՄՆ նախագահի ներակայացուցիչը:

Օգոստոսի 1-ին քրդական ուժերը հայտնել են, որ SDF խմբավորումը գրեթե վերահսկողություն է սահմանել Ռաքքա քաղաքի հարավային թաղամասերում. փոխանցում է Reuters գործակալությունը:

Քրդական ուժերը նաև հայտնում են, որ SDF խմբավորումը առաջ է ընթանում նաև արևելքից, մարտերը շարունակում են ընթանալ նաև արևմտյան հատվածում: ԻՊ դեմ ԱՄՆ գլխավորած կոալիցիայի խոսնակը նաև հայտարարել է, որ վերջին 2 օրում քուրդ-արաբական ուժերը Ռաքքայի հյուսիսում իսլամիստներից ազատագրել են մոտ 10 քառ. կմ տարածք:

Ավելի վաղ քրդական ուժերը ճեղքել էին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պաշտպանությունը և մտել Ռաքքա քաղաքի հին թաղամասեր: 2017-ի հունիսից SDF-ի մարտիկները ԱՄՆ աջակցությամբ սկսել են Ռաքքա քաղաքի գրոհը։

Նշենք, որ ԱՄՆ-ն ռազմական աջակցություն է ցուցաբերում SDF-ի մարտիկներին, ինչը սակայն դժգոհություն է առաջացնում Թուրքիայում: Թուրքիայի իշխանությունները Սիրիայի քրդական խմբավորումները դիտում են որպես ահաբեկչական կառույցներ:

Իրադրությունը Սիրիայի Ռաքքա քաղաքում՝ 2017 թ. հուլիսի 2-ի դրությամբ.

Իրադրությունը Սիրիայի Ռաքքա քաղաքում՝ 2017 թ. հուլիսի 2-ի դրությամբ.

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *