Քրդական ուժերը ճեղքել են ԻՊ պաշտպանությունը և մտել Ռաքքայի Հին քաղաք

Հուլիսի 3-ին ԱՄն աջակցությամբ գործող քուրդ-արաբական «Սիրիայի դեմոկրատական ուժերը» (SDF) ճեղքել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պաշտպանությունը և մտել ԻՊ կենտրոն Ռաքքա քաղաքի հնագույն թաղամասեր:  Այս մասին հուլիսի 4-ին հայտնել է Սիրիայում և իրաքում ԱՄն գլխավորած կոալիցիայի մամուլի ծառայությունը:

Իրադրությունը Սիրիայի Ռաքքա քաղաքում՝ 2017 թ. հուլիսի 2-ի դրությամբ.

Իրադրությունը Սիրիայի Ռաքքա քաղաքում՝ 2017 թ. հուլիսի 2-ի դրությամբ.

Քուրդ-արաբական ուժերը գործել են ԱՄՆ գլխավորած կոալիցիայի ռազմաօդային ուժերի աջակցությամբ: SDF-ի ուժերը կարողացել են մտնել Ռաքքայի ամենապաշտպանված հատվածներից մեկը՝ ճեղքեր բացելով այն շրջապատող պատի մեջ:

Ռաքքայի 2500 մետր երկարությամբ պատը՝ «Ռաֆիգան» կառուցվել է դեռևս Աբբասյանների իշխանության օրոք՝ 771-775 թթ.: Հետագա տարիներին այն լրացվել և վերանորոգվել է ու եղել է Ռաքքայի ամրության կարևոր բաղադրիչներից մեկը:

Հին Ռաքքայի պատը՝ Ռաֆիգա

Հին Ռաքքայի պատը՝ Ռաֆիգա. Աղբյուրը՝ discoverislamicart.org

Հիշեցնենք, որ գլխավորապես Սիրիայի քրդերի «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերից» (YPG) կազմված SDF-ի ուժերը ԱՄՆ աջակցությամբ սկսել են ԻՊ կենտրոն Ռաքքա քաղաքի գրոհը:

SDF-ը գրոհը սկսել էր արևմուտքից, արևելքից և հարավից, սակայն հունիսի 20-21-ը քրդական ուժերին հաջողվել էր վերահսկողություն են հաստատել նաև քաղաքի հարավային Շեյխ ալ-Ջիմալ թաղամասում:

SDF-ին սպառազինում է ԱՄՆ-ն, ինչը առաջ է բերում Թուրքիայի դժգոհությունը: Սակայն ամերիկյան կողմը հայտարարում է, որ իրենց համագործակցությունը քրդերի հետ «ժամանակավոր են» և «մարտավարական»:

Քուրդ մարտիկները Ռաքքա քաղաքում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *