ԱՄՆ-ն մտահոգված է Թուրքիայի՝ Ս-400-ներ գնելու որոշումով. Պենտագոն

Հուլիսի 31-ին Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարության խոսնակ Ջեֆ Դեյվիսը հայտարարել է, որ Պենտագոնը մտահոգված է նրանով, որ Թուրքիան որոշել է Ս-400 ՀՕՊ համակարգեր գնել Ռուսաստանից: Փոխանցում է ամերիկյան The Hill պարբերականի կայքը:

Ռուսաստանի ԶՈւ՝ Սիրիա տեղափոխված և անմիջապես մարտական հերթապահության դրված Ս-400 ՀՕՊ համակարգերի արձակման կայանները

Ռուսաստանի ԶՈւ՝ Սիրիա տեղափոխված և անմիջապես մարտական հերթապահության դրված Ս-400 ՀՕՊ համակարգերի արձակման կայանները

Պենտագոնի խոսնակը նաև նշել է, որ այն, ինչ Թուրքիան ցանկանում է գնել անհամատեղելի է այն ամենի հետ, ինչ ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ն ունեն, ինչն էլ մտահոգության պատճառ է դառնում:

«Պենտագոնը խրախոսում է Թուրքիային գնել այն և ներդնել այն, ինչը կարող է օգուտ բերել մեր դաշինքին: Ռուսաստանի զինտեխնիկան չի կարող աշխատել այն տեխնիկայի և զենքի հետ, որոնք օգտագործում են ՆԱՏՕ-ի անդամ երկրները», — ասել է Դեյվիսը:

Մինչ այս՝ հուլիսի 22-ին, ԱՄՆ ԶՈւ շտաբերի պետերի միացյալ կոմիտեի ղեկավար, գեներալ Ջոզեֆ Դանֆորդը հայտարարել էր, որ Թուրքիայի կողմից Ս-400-ների գնումը մտահոգիչ կլիներ: Սրան ի պատասխան՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայատարարել է, որ Ս-400-ների գնումը չպետք է լարվածության պատճառ դառնա ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև:

Հուլիսի 28-ին Թուրքիայի նախագահի խոսնակը հայտարարել է, որ Ս-400 հակաօդային պաշտպաության համակարգերի վաճառքի հարցում Ռուսաստանը և Թուրքիան հիմնականում համաձայնության են եկել:

Թուրքական կողմը պարբերաբար հատարարում է, որ Ս-400 համակարգերի գնումը Թուրքիայի համար անհրաժեշտությունից դրդված քայլ է, քանի որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները չեն ցանկացել Թուրքիայի ՀՕՊ համակարգեր վաճառել իրենց ցանկացած պայմաններով:

Հիշեցնենք, որ արդեն մի քանի տարի է, ինչ Թուրքիան ցանկանում է միջին և մեծ հեռահարության ՀՕՊ համակարգեր ձեռք բերել: 2013-ին հայտարարված մրցույթում հաղթել էր չինական ընկերություն, աակայն ՆԱՏՕ-ի ճնշմամբ պայմանագիրը չեղարկվեց:

ՆԱՏՕ-ի անդամ երկրները հրաժարվել են Թուրքիային ՀՕՊ համակարգեր վաճառել, ինչի պատճառն այն է, որ Թուրքիան պահանջում էր նաև համատեղ արտադրության տեխնոլոգիաներ: 2016-ի հոկտեմբերից Թուրքիան բանակցում է Ռուսաստանի հետ՝ Ս-400 համակարգեր ստանալու շուրջ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *