Սպառազինության «շոփինգի» հայկական առանձնահատկությունները

Գաղտիք չէ, որ Հայաստանը բավական զուսպ է իր ռազմական գնումների հրապարակայնացման հարցում։ Բավական է հիշել մի քանի օրինակ. Հայաստանը պաշտոնապես ներկայացրեց իր Ս-300-ները համացանցում այդ համակարգերի արբանյակային լուսանկարների հայտնվելուց մոտ մեկուկես տարի հետո միայն։ Նաև հիմքեր կան ենթադրելու, որ Հայաստանը միայն վերջին պահին որոշեց 2011թ. զորահանդեսին այնուամենայնիվ ցուցադրել «Տոչկա-ՈՒ» հրթիռային համակարգերը և այլն։

Սակայն, չնայած հայկական կողմի այս սակավախոսությանը, մեր ռազմական գնումների և առհասարակ մեր գործընկերների հետ ռազմական համագործակցության մասին մոտավոր պատկերացում հնարավոր է լինում կազմել վերջիններիս հրապարակած տվյալների շնորհիվ։ Այսպես օրինակ` 2011 թվականին Հայաստանին զենք վաճառելու շուրջ մեծ աղմուկ բարձրացավ Մոլդովայում, ուղիղ մեկ տարի առաջ ռուսական աղբյուրներում տեղեկություններ հայտնվեցին Հայաստանին 2 Մի-24 ուղղաթիռ վաճառելու մասին և այդ ամենը գրեթե երկու ամիս շարունակ Ռոստովից Հայաստան գրեթե ամենօրյա ռազմական բեռնափոխադրումների ֆոնին։ Ի դեպ, այս բոլոր տեղեկությունները հայկական կողմը նույնպես թողեց առանց մեկնաբանության։

Հայաստանի ռազմական գործարաններից մեկում

Ժամանակ առ ժամանակ Հայաստանի հետ համագործակցության վերաբերյալ տեղեկություններ է հնարավոր լինում ստանալ նաև ռազմարդյունաբերական ոլորտի օտարերկրյա ընկերությունների հաշվետվություններից։ Նմանատիպ մի դեպքի մասին օրերս տեղեկացրինք։

Եվ ահա, խիստ ուշագրավ տեղեկություններ են հրապարակվել նաև «Ռոստվեռտոլ» ընկերության 2010 թվականի տարեկան հաշվետվության մեջ։ Հաշվետվությունում խոսվում է Հայաստանին վաճառելուց առաջ Մի-24 ուղղաթիռների երկու ֆյուզելյաժների նորոգման աշխատանքների նախապատրաստման մասին։ Ընդ որում` խոսքը վստահաբար 2011 թվականի վերոհիշյալ 2 ուղղաթիռների մասին չէ, քանի որ դրանք երկուսն էլ եղել են Մի-24Վ տիպի, իսկ հաշվետվությունում խոսքը Մի-24Կ և Մի-24Պ ուղղաթիռների մասին է։ Բայց առավել ուշագրավ է, որ խոսվում է ոչ թե ուղղաթիռների, այլ միայն ֆյուզելյաժների վաճառքի մասին, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ ուղղաթիռները պիտի հավաքվեն արդեն Հայաստանում։

9 responses to “Սպառազինության «շոփինգի» հայկական առանձնահատկությունները

  1. Տոչկա-Ու ի վերաբերյալ մի նյութ տես որտեղ պարզ երևում էր ,որ ետ հրթիռը ոնցոր ժեծտ լիներ հիմա լինկը կդնեմ, http://1news.az/analytics/20110928105216586.html#page ադրբեջանական կայքա:Ինձ փվում տոչկաները իսկական չէն

    • А царь-то не настоящий )))

      Էրիկ ջան, ադրբեջանական «վերլուծությունն» անգրագիտության գագաթնակետ է։ Այդպես մեկ էլ հայկական տանկերը վառելիք չունեին, դրա համար ինքնուրույն չէին գնում։

      1. Ոչ մի խելամիտ մարդ երբեք մարտական հրթիռը զորահանդես քարշ չի տա։ Դա անվտանգության տարրական պահանջ է, որովհետև ցանկացած զինամթերքի համար միշտ կա դետոնացիայի որոշակի ռիսկ։ Դու պատկերացնո՞ւ ես, թե ինչ կլինի, եթե հանկարծ մի հրթիռ զորահանդեսին պայթի։ Դա հաստատ կդետոնացնի նաև մյուս հրթիռները ու հարյուրավոր, եթե ոչ հազարավոր զոհերը երաշխավորված են։

      Դրա համար խելամիտ մարդիկ զորահանդեսներին միշտ տանում են կամ մակետները, կամ մարտական մասը և վառելիքը հանած հրթիռները և կամ էլ դատարկ մեքենաներ։ Ասենք` «Գռադերն» առանց հրթիռների էին։

      2. Ներքևում Աշոտը միանգամայն ճիշտ նկատեց, որ նկարներում հրթիռների ջերմապաշտպանիչ շերտն է։

  2. Էրիկ ջան, ազերների անալիզը խնդալու էր :) Իսկ այն, ինչ գրել են Տոչկա ՈՒ-ի մասին, ապա դա տեղափոխման համար նախատեսած ջերմապաշտպանիչ շերտ է՝ մետաղյա ծայրով: /теплозащитные кожухи с жестяным наконечником/

  3. Es hishumem te inchqan ein nkarner texadrum internetum haykakan il-76 : im karciqov inz chi tvum vor 7 anagam chvert katarelov menak 2 mi-24 en texapoxum rostovic bacy 2012 tvakani Google Eart-ov nayelov 12 hat mi-24 unenq

    • Այնտեղ 7 թռիչք չէր, այլ անհամեմատ ավելի շատ։

      Թե ուղղաթիռներից բացի, մյուս օրերին էլ ինչ է բերվել, հայտնի չէ։ Ռոստովցի սպոտտերներին շատերը այդ մասին հարցրեցին, բայց ի պատիվ իրենց, որևէ բանով պարտավորված չլինելով հանդերձ կտրականապես հրաժարվեցին բեռների մասին որևէ տեղեկություն հրապարակել։

  4. Դե եստեղ մի հարց է ծագում ,եթե այդպես է ,այսինքն են որ իսկականը չէն բերում,բա էտ Ուկրաինական պառադին ոնց՞ են բերում,ու մի բանել ,եթե հռթիռները իսկական չէն ,էլ ինչ իմաստ ունի ջերմապաշտպանիչ շերտը

    • Էրիկ, ջերմապաշտպանիչ այդ շերտը մարտական մեքենայի մաս է։

      Ուկրաինական զորահանդեսին էլ, եթե ուկրաինացիք հիմար չեն, կամ մակետ է եղել, կամ մարտական մասից զուրկ հրթիռ։

  5. Դե ադրբեջանական վերլուծություննել էլի ալիևի ասածի նաման էտ վառելիքի պահնել,էնել որ ասել էր Հայաստանը 4 հատ ԱԹՍ է ցուցադրել,իսկ մենք տասնյակներով ունենք:Ադրբեջանական վերլուծությանը ուշադրություն չեմ դարձնում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *