Երևանի «Ավտոմատիկա» գործարանը կզբաղվի Ս-300 ԶՀՀ նորոգմամբ

Երևանի «Ավտոմատիկա» գործարանն առաջիկայում ի վիճակի կլինի իրականացնել հայկական բանակի զենիթահրթիռային համակարգերի տեխնիկական սպասարկման և նորոգման աշխատանքներ։ Այս մասին տեղեկանում ենք ռուսական «Ալմազ-Անթեյ» կոնցեռնի նորոգման և սպասարկման «Գրանիտ» գլխամասային ընկերության 2011 թվականի հաշվետվությունից։

Ըստ հաշվետվության` «Գրանիտ» ընկերությունն «Ավտոմատիկա» գործարանի բազայի վրա ռուսական արտադրության զենիթահրթիռային համակարգերի սպասարկման և նորոգման կենտրոնի նախագիծ ստեղծելու առաջադրանք էր ստացել և 2011թ. օգոստոսին համապատասխան առաջարկություններ ներկայացրել Հայաստանին։ Հայկական կողմն այդ առաջարկները հաստատել է և այժմ ընթացքի մեջ է տեխնոլոգիական փաստաթղթերի պատրաստման գործընթացը։

Միևնույն ժամանակ Երևան ժամանած «Ալմազ-Անթեյ» կոնցեռնի պատվիրակության հետ բանակցություններ են վարվել Ս-300ՊՏ/Ս-300ՊՍ տիպի զենիթահրթիռային համակարգերի համատեղ վերականգնման և մարտունակ վիճակի բերման հետ կապված հարցեր։ Մասնավորապես հայկական կողմին են ներկայացվել ԶՀՀ հրամանատարական կետի Հայաստանում կամ Ռուսաստանում նորոգման տարբերակների առաջարկներ, ինչպես նաև քննարկվել է «Ավտոմատիկա» գործարանը Ս-300 ԶՀՀ նորոգման համար վերազինելու հարցը։

One response to “Երևանի «Ավտոմատիկա» գործարանը կզբաղվի Ս-300 ԶՀՀ նորոգմամբ

  1. Pingback: Երևանի «Ավտոմատիկա» գործարանը կզբաղվի Ս-300 ԶՀՀ նորոգմամբ « Կորեոլան

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *