Բացահայտումներ Վրաստանի ՊՆ-ում

Վրաստանի պաշտպանության նախարարության գլխավոր տեսչության ծառայողական ստուգման ընթացքում պարզվել է, որ Վրաստանի պաշտպանական գերատեսչությունը նախկին նախարար Բաչո Ախալայաի պաշտոնավարման ընթացքում սովորականից թանկ գնով ձեռք է բերել ընդհանուր առմամբ 12 մլն եվրո արժողությամբ մի քանի տասնյակ հազար հին ու օգտագործված Կալաշնիկովի ավտոմատներ։

Այդ մասին դեկտեմբերի 6-ին հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարարի խորհրդական Բակո Ավալիանին և հավելել, որ գործը հանցագործության տարրեր է պարունակում, ուստի հանձնվելու է Վրաստանի Գլխավոր դատախազություն։

Առկա փաստաթղթերի համաձայն՝ ինքնաձիգներից յուրաքանչյուրի համար Վրաստանի ՊՆ-ն վճարել է 290 եվրո, մինչդեռ դրանց շուկայականն գինը ընդամենը 50 եվրո է։

Աղբյուր՝ http://newsgeorgia.ru/politics/20121206/215386514.html

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *