Դեկտեմբերի 13-ի երեկոյան ժամը 21։15-ի սահմաններում Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայում իրավապահների և զինյալների միջև փոխհրաձգության հետևանքով 3 զինյալ է սպանվել։
Իրավապահները փաստաթղթերի ստուգման համար Մախաչկալայի Ակուշինյան պողոտայում կանգնեցրել են «Լադա Պրիորա» մակնիշի ավտոմեքենա, սակայն ուղևորները կրակել են ոստիկանների ուղղությամբ և դիմել փախուստի։ Հետապնդման արդյունքում իրավապահներին հաջողվել է զինյալներին արգելափակել տեղի տներից մեկում և վնասազերծել նրանց։
Սպանվածների ինքնությունը պարզվում է։
Աղբյուր. РИА НОВОСТИ