Դեկտեմբերի 13-ին ժամը 15։00-ի սահմաններում Ադրբեջանի հարավ-արևելյան Մասսալիի շրջանում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տեղում մահացել է Ադրբեջանի զորամասերից մեկի հրամանատար, գնդապետ Վասիֆ Շուքյուրօղլու Իմանովը։
Մեքենայի մյուս ուղևորը՝ գնդապետ Աքրամ Ղումետօղլու Ղեզալովը մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է Մասսալինի հիվանդանոց։
Առայժմ հայտնի չէ, թե զինվորականներից ով է եղել մեքենայի ղեկին։