Ռուսաստանի օդուժը և ՀՕՊ զորքերը զորավարժություն են անցկացնում

Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում բանակի ռազմաօդային ուժերի 4-րդ բանակի ավիացիայի և հարավային  ռազմական շրջանի ՀՕՊ ստորաբաժանումների հետ համատեղ  սկսվել է  թռիչքային-մարտավարական պատրաստության զորավարժություն: Այս մասին տեղեկացնում է ՌԴ ՊՆ կայքը։

Վարժանքների ընթացքում օդաչուները Սու-25 և Սու-24Մ ինքնաթիռներով խոցել են պայմանական հակառակորդի դեսանտային նավերը։

Մի-28ՆԷ «Գիշերային որսորդ»

Հարվածային և բեռնատար ուղղաթիռների օդաչուները հրթիռային և հրանոթային զինատեսակներով խոցել են պայմանական հակառակորդի ուղղաթիռները, զրահատեխնիկան։

Դրանից բացի, չկառավարվող ավիացիոն հրթիռներով օդաչուները խոցել են պայմանական հակառակորդի օբյեկտները, ոչնչացվել  կենդանի ուժը։

Թռիչքներին ներգրավվել է 10 միավոր Մի-28Ն «Գիշերային որսորդ», Մի-35, Կա-52 «Ալիգատոր» և Մի-8ԱՄՏՇ «Տերմինատոր» ուղղաթիռ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *