Սիրիայի քրդերից կազմված կոալիցիան հասել է Ռաքքայի «Հին քաղաքի» մատույցներին

Հունսի 12-ին գլխավորապես Սիրիայի քրդերից կազմված «Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորման մարտիկները «Իսլամական պետության» կենտրոն Ռաքքա քաղաքում ևս մի քանի շրջան են ազատագրել և հասել են «Հին քաղաքի»՝ քաղաքի կենտրոնական շրջանի պատերին: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը՝ փոխանցելով կառույցի խոսնակից ստացած տեղեկությունը:

Քրդերից և արաբներից կազմված կոալիցիան գործում է Միացյալ Նահանգների աջակցությամբ: ԱՄՆ գլխավորած կոալիցիան մարզում, սպառազինումէ  այդ ուժերին, ինչպես նաև աջակցում ավիահարվածներով:

Երեկ՝ հունիսի 12-ին, մարտերը շարունակվում էին Ալ-Սանաա արդյունաբերական շրջանում, որը տեղակայված է Ռաքքայի արևմտյան մասում՝ կնետրոնի մոտ: Հին քաղաքը շրջապատող պատը կառուցվել է դեռևս 8-րդ դարում՝ Աբբասյաների դինաստիայի օրոք, սակայն պատերից ներս ժամանակակից կառույցներ են:

«Իսլամակն պետությունը» քաղաքը գրավել էր 2014 թ. և այնուհետև հռչակել «Խալիֆայության մայրաքաղաք»: ԱՄՆ աջակցությամբ գործող քրդական և արաբական ուժերը քաղաքն ազատագրչելու գործողությունը սկսել են հունիսի սկզբին: Շուրջ 10 օրվա ընթացքում ԻՊ-ից ազատագրվել են մի շարք շրջաններ, սակայն քաղաքի կենտրոնական մասը և հարակից որոշ հատվածներ դեռ ԻՊ-ի ձեռքում են:

Հավելենք, որ քրդական կողմից գործողությանը ներգրավվել են Սիրիայի քրդերի խոշորագույն ռազմական միավորի՝ «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» (YPG), մարտիկները: Չնայած նրան, որ Թուրքիան այդ խմբավորումը համարում է «ահաբեկչական», ԱՄՆ-ն աջակցում է նրանց՝ դիտարկելով որպես ԻՊ դեմ պայքարում հիմնակլան ցամաքային ուժ: Սակայն այդ հարաբերությունները ԱՄՆ-ի համար համարվում են «ժամանակավոր և մարտավարական»:

Իրադրությունը Ռաքքայում 2017 թ. հունիսի 12-ի դրությամբ

Իրադրությունը Ռաքքայում 2017 թ. հունիսի 12-ի դրությամբ

Իրադրությւունը Սիրիայում 2017 թ. հունիսին

Իրադրությւունը Սիրիայում 2017 թ. հունիսին

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *