Սիրիայում ահաբեկիչները սպանել են գերեվարած իրանցի զինծառայողին

Սիրիայում սպանվել է շուրջ երկու տարի գերության մեջ գտնվող իրանցի զինծառայող Ֆերեյդուն Ահմադին։ Ֆերեյդուն Ահմադին և ևս 1 իրանցի զինծառայող գերեվարվել էին «Ֆայլաղ ալ Շամ» ահաբեկչական խմբավորման զինյալների կողմից։ Այս մասին հունիսի 2-ին հայտնում է իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունը։

Սիրիայում սպանված իրանցի զինծառայող Ֆերեյդուն Ահմադին

Սիրիայում սպանված իրանցի զինծառայող Ֆերեյդուն Ահմադին

Իրանցիները գերեվարվել էին  2015 թվականի դեկտեմբերին՝ Հալեպի հարավ-արևմուտքում գտնվող Խան Թուման բնակավայրի ազատագրման գործողությունների ժամանակ։

Իրանը համարվում է Սիրիայի ներկայիս կառավարության դաշնակիցներից մեկը և, չնայած Սիրիայում պարբերաբար իրանցի մարտիկներ են  զոհվում, այնուամենայնիվ  իրանական իշխանությունները մշտապես հերքում են իրենց ռազմական ներկայությունն այդ երկրում և շեշտում, որ Իրանը Սիրիայում չունի մարտական ստորաբաժանումներ, ու իրանական կողմը Սիրիա է ուղարկում միայն ռազմական խորհրդատուներ:

Իսկ օրերս Իրանի ԱԳՆ խոսնակ Բահրամ Ղասեմին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է նաև դիտորդներ ուղարկել Սիրիա՝ հրադադարի ռեժիմի մշտադիտարկման համար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *