Թուրքիայի ԱԳՆ. ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Ստամբուլում անցկացնելու Թուրքիայի առաջարկը չի մերժվել

Թուրքիայի արտգործնախարարությունը հերքել է գերմանական Die Welt թերթի հայտարարությունը այն մասին, որ ՆԱՏՕ-ի անդամ մի քանի երկրներ մերժել են 2018 թվականին Ատլանտյան դաշինքի գագաթնաժողովը Ստամբուլում անցկացնելու Թուրքիայի առաջարկը։ Սակայն գերմանական թերթը հայտնել էր, որ կառույցի այդ երկրները «դեմ են», սակայն հարցը կորոշվի առաջիկա շաբաթներին:

Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունը փոխանցել է ԱԳՆ խոսնակ Հյուսեյն Մյուֆթուօղլուն, փոխանցում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մասնակցող Դաշինքի անդամ և ոչ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների «ընտանեկան լուսանկարը». 2016-ի հուլիս

Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մասնակցող Դաշինքի անդամ և ոչ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների «ընտանեկան լուսանկարը». 2016-ի հուլիս

«Որևէ խոսք չկա այն մասին, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները, այդ թվում նաև Գերմանիան, Ֆրանսիան, Նիդերլանդները, Դանիան, մերժել են ՆԱՏՕ-ի գագաթաժողովը Ստամբուլում հյուրնընկալելու մասին թուրքական կողմի առաջարկը»,- հայտարարել է ԱԳՆ խոսնակը:

Նա նշել է, որ ըստ ՆԱՏՕ-ի գագաթաժողովի անցկացման վայրի և օրվա մասին որոշումը կկայացվի հունիսին՝ ՆԱՏՕ անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ և ընդգծել է, որ գերմանական թերթի հայտարարությունը ոչ մի հիմք չունի:

Հիշեցնենք, որ մայիսի 31-ին գերմանական Die Welt թերթի պաշտոնական կայքը տեղեկություն էր տարածել, որ ՆԱՏՕ-ի անդամ մի քանի երկիր Գերմանիայի, Ֆրանսիայի, Դանիայի և Նիդեռլանդների գլխավորությամբ դեմ են 2018 թվականի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Ստամբուլում անցկացնելուն։  Սակայն գերմանական թերթը չէր նշել, որ Թուրքիայի առաջարկը մերժվել է, մի պարզ պատճառով, որ ՆԱՏՕ-ն այդ հարցը պետք է քննարկի առաջիկա շաբաթներին: Ըստ այդմ, Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունը իրականում չի հերքում այն լուրերը, որ ՆԱՏՕ-ի անդամ որոշ երկրներ կարող են դեմ լինել: 

Վերջին շրջանում Գերմանիայի և Թուրքիայի հարաբերությունները կրկին լարվել են, ինչը պայմանավորված է նրանով, որ 2017-ի մայիսին Գերմանիան նախնական քաղաքական ապաստան է տրամադրել Թուրքիայի ԶՈւ զինծառայողների և նրանց ընտանիքներին, ովքեր Թուրքիայում մեղադրվում են 2016 թ. հուլիսի ռազմական հեղաշրջման փորձին ներգրաված լինելու համար:

Գերմանիայի այս քայլից հետո Թուրքիան արգելեց գերմանացի պատգամավորներին այցելել «Ինջիրլիք» ավիաբազայում ծառայություն իրականացնող Գերմանիայի ԶՈւ զինվորականներին: Այժմ  Գերմանիան քննարկում է իր ստորաբաժանումը Թուրքիայից այլ երկիր տեղափոխելու հարցը։

Թուրքիայում գերմանական ստորաբաժանումը թողնելու կամ այնտեղից տեղափոխելու հարցը վերջնականորեն պարզ կլինի հունիսի կեսերին:

Նշենք, որ սա արդեն երկրորդ դեպքն է, ինչ Թուրքիան արգելում է գերմանացի պատգամավորների այցը «Ինջիրլիք» ավիաբազա: 2016-ի հուլիսին Թուրքիան արգելել էր  գերմանացի բարձրաստիճան պաշտոնյաների գլխավորած պատվիրակության այցն Ինջիրլիք ավիաբազա, ինչը բացատրել էր Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչմամբ:

Նշենք, որ մինչև այդ էլ թուրք-գերմանական հարաբերությունները կրկին լարվել էին քաղաքական մեկ այլ սկանդալի պատճառով: 2017-ի մարտին Գերմանիան թույլ չէր տվել Թուրքիայի մի շարք նախարարների սահամանադրական փոփոխությունների հանրաքվեի համար քարոզարշավ իրականացնել Գերմանիայի տարածքում: Ինչից հետո թուրքական կողմը Գերմանիայի իշխանություններին մեղադրել էին «նացիստական գործելաոճ» որդեգրելու մեջ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *