Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը գումար է փոխանցել մեկ զոհված զինծառայողի ընտանիքի

Հայաստանի «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը մայիսի 29-ին որոշում է ընդունել կապիտան Գոռ Ֆրունզիկի Խուդինյանի ընտանիքին փոխանցել միանվագ 10 միլիոն դրամ և 20 տարվա ընթացքում տրամադրել ամսական 300 հազար դրամ: Այս մասին հայտնում է հիմնադրամի կայքը:

Նշենք, որ կապիտան Գոռ Խուդինյանը զոհվել է փետրվարի 23-ին ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում:

ՀՀ քննչական կոմիտեի նախնական տվյալներով՝ սպան զոհվել է հակառակորդի կրակը ճնշելու նպատակով գնդացրով պատասխան կրակ վարելու ժամանակ. գնդացրի փողի մեջ պայթել է փամփուշտը, ինչից ստացած վնասվածքից էլ զոհվել է կապիտանը:

Ավելացնենք, որ մինչ այս հիմնադրամից փոխհատուցում է ստացել ևս ինը զոհված զինծառայողի ընտանիք.

  • Անդրանիկ Սմբատի Մուսիկյան
  • Գոռ Համազասպի Գարեգինյան
  • Գեղամ Հենրիկի Մանուկյան
  • Կարեն Մարատի Ուլուբաբյան
  • Արայիկ Իգորի Սարգսյան
  • Արտակ Էդիկի Ռաֆաելյան
  • Նվեր Յուրիկի Բաբաջանյան
  • Նարեկ Հմայակի Հարութունյան
  • Գոռ Գևորգի Հովհաննիսյան

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *