ՊԲ վարժանքների ընթացքում տանկային բրիգադը վերականգնել և բարելավել է առաջնագիծը

Պաշտպանության բանակի տանկային բրիգադի մի շարք ստորաբաժանումներ վաշտային մարտավարական վարժանքներ են իրականացրել, որոնց ընթացքում հայկական ուժերը իրենց տարածք պայմանական հակառակորդի ուժերի մխրճվելուց հետո հակագրահով վերականգնել և բարելավել են առաջնագիծը: Այս մասին հայտնի է դարձել ՊԲ «Գոյամարտ» հեռուստածրագրի՝ մայիսի 27-ի թողարկումից:

ՊԲ տանկային բրիգադը վարժանքների ժամանակ հակագրոհով ջախջախել է պայմանական հակառակորդի ուժերին և վերականգնել առաջնագիծը

ՊԲ տանկային բրիգադը վարժանքների ժամանակ հակագրոհով ջախջախել է պայմանական հակառակորդի ուժերին և վերականգնել առաջնագիծը

Տանկային վաշտը ուժեղացված է եղել մոտոհրաձգային և  ՀՕՊ ստորաբաժանումներով: Ստորաբաժանումը, ընթացքից ծավալվելով, կարողացել է ջախջախել հայկական տարածք մխրճված պայմանական հակառակորդի ուժերը և, անցնելով հակագրոհի, վերականգնել և բարելավել է առաջնային գիծը:

Զորավարժությունը անցկացվել է «Տիգրանակերտ» զորավարժարանում, ուղեկցվել է մարտական կրակով: Վարժանքները կրել են մարտական լրակազմի դասավորման, զրահամեքենան նորմալ նշանազարկի բերելու, տանկի կրակային դիրքի կահավորման, կրակային դիրքերի և բնագծերի զբաղեցման, հակառակորդի գրոհը հետ մղելու տարրեր:

Նշենք, որ օրեր առաջ ՀՀ ՊՆ 1-ին կորպուսում անցկացված զորավարժության ընթացքում էլ հայկական ուժերը պաշտպանական մարտի ժամանակ «ոչնչացրել» էին հակառակորդին՝ նվաճելով նպաստավոր բնագծեր:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *