Դաղստանում տեղակայված ՌԴ ԶՈւ ստորաբաժանումներում հանկարծակի ստուգումներ են անցկացվել

Մայիսի 30-ին Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի՝ Դաղստանում տեղակայված հակաահաբեկչական ստորաբաժանումներում հանկարծակի ստուգումներ են անցկացվել: Այս մասին հայտնում է ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայության ղեկավար, գնդապետ Վադիմ Ասթաֆաևը, փոխանցում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի հակաահաբեկչական ստորաբաժանումները զորավարժություն են անցկացրել Ռոստովի մարզում:

ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի հակաահաբեկչական ստորաբաժանումները զորավարժություն են անցկացրել. (արխիվ)

Տագնապով ոստքի են հանվել Դաղստանում տեղակայված մոտոհրաձիգային միավորման հակաահաբեկչական ստորաբաժանումները: Հանկարծակի ստուգումներին ներգրավվել են մոտ 100 զինծառայող և 5 միավոր ռազմական տեխնիկա:

Վարժանքների սցենարի համաձայն՝ պայմանական ահաբեկիչները փորձել են մտնել հարավային ռազմական շրջանի զինավանների տարածք, առգրավել զենք, զինամթերքի պահեստ և ռազմական մեքենաներ: Զինծառայողները մշակել են «ահաբեկիչներին չեզոքացնելու» գործողություններ:

ՌԴ ԶՈւ ՀՌՇ հակաահաբեկչական ստորաբաժանումներին օգնելու նպատակով, վարժանքներին նաև ներգրավվել են «Տիգր» զրահապատ մեքենաներ: Վարժանքների սցենարով՝ զինծառայողները ոչնչացրել են պայմանական ահաբեկիչների ստեղծած կրակակետերը: Բացի այդ, վարժանքների ժամանակ ռազմական բժիշկները առաջին օգնություն են ցուցաբերել պայմանականորեն վիրավորում ստացած զինծառայողներին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *