Հվ. Կորեայի նախագահը տեղյակ չէր իր երկրում հակահրթիռային համալիրներ տեղակայելու մասին

Հարավային Կորեայի նորընտիր  նախագահ Մուն Չժե Ինը կարգադրել է հետաքննություն սկսել և պարզել, թե ինչպես է առանց իշխանությունների թույլտվության երկրում հայտնվել ամերիկյան THAAD հակահրթիռային համալիրների արձակման 4 կայան։  Այս մասին մայիսի 30-ին տեղեկացնում է կորեական «Yonhapnews» լրատվական գործակալությունը։

Ըստ գործակալության՝ կառավարությունը թույլատրել է միայն THAAD-ի արձակման 2 կայանի տեղակայումը։ Սակայն հետագայում պարզվել է, որ մատակարարվել է արձակման ևս 4 կայան։

THADD հակահրթիռային համալիր

THADD հակահրթիռային համալիր

Հարավային Կորեայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել նաև երկրի պաշտպանության նախարարի հետ։ Վերջինս հայտնել է, որ մատակարարումից տեղյակ է եղել։

ԱՄՆ-ն և Հվ. Կորեան Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրին դիմակայելու համար THAAD հակահրթիռային համալիրների տեղակայման հարցի շուրջ համաձայնության եկել են 2016-ի հուլիսին՝ Կորեայի նախորդ կառավարության օրոք։

Համալիրը նախատեսվում էր մատակարարել 2018-ին, սակայն, պայմանավորված Հս. Կորեայի հրթիռային փորձարկումներով, THAAD-ի բաղադրիչների մատակարարումները ԱՄՆ-ն սկսել է մարտին։ Համալիրը կառավարելու են ամերիացիները։

Կորեայում նախատեսվում է տեղակայել մեկ մարտկոց։ Համակարգի մեկ մարտկոցը բաղկացած է 6-9 արձակման կայանից։

Համաձայնագիրը առաջացրել էր  Ռուսաստանի և  Չինաստանի դժգոհությունը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *