ՀՀ ԶՈւ սպաները մասնակցում են ՀԱՊԿ զորավարժության կազմակերպմանը

ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի հրամանատարի տեղակալի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցում է Ղազախստանում կայանալիք ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի խաղաղապահ ստորաբաժանումների «Անքակտելի եղբայրություն-2017» համատեղ զորավարժության կազմակերպման և անցկացման հարցերով երկրորդ շտաբային բանակցություններին: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի «Անքակտելի եղբայրություն-2016» զորավարժությունից

ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի «Անքակտելի եղբայրություն-2016» զորավարժությունից

Բանակցություններն անցկացվում են ՀԱՊԿ Հավաքական անվտանգության համակարգի ղեկավարման մարմինների և կազմավորումների ուժերի ու միջոցների օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումների 2017թ. պլանի համաձայն:

Նշենք, որ 2017 թվականին մասամբ նաև Հայաստանի տարածքում է անցկացվելու ՀԱՊԿ հավաքական ուժերի «Մարտական եղբայրություն-2017» պայմանական անվանումով օպերատիվ ռազմավարական զորավարժությունը:

Զորավարժությունն իր մեջ ներառում է ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի համակազմերի ու ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ զորքերի միացյալ խմբավորման ստորաբաժանումների հետ «Փոխգործակցություն» համատեղ զորավարժությունը, խաղաղապահ ուժերի «Անքակտելի եղբայրություն» և հետախուզական ստորաբաժանումների «Որոնում» մարտավարամասնագիտական զորավարժությունները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *