Գերմանիան վերջնական որոշում կկայացնի հանե՞լ, թե՞ թողնել զորքերը Թուրքիայում

Գերմանիայի արտգործնախարարության ներկայացուցիչներից մեկը հայտնել է, որ Գերմանիան առաջիկա երկու շաբաթվա ընթացքում վերջնական որոշում կկայացնի ստորաբաժանումը Թուրիքիայի «Ինջիրլիք» ավիաբազայում թողնելու կամ այնտեղից հանելու հարցով: 

Այս մասին մայիսի 28-ին հայտնել է CNN հեռուստաընկերության կայքը:

«Ինջիլիքում» տեղակայված Գերմանիայի Զու զինծառայողներ, ինքնաթիռ

«Ինջիլիքում» տեղակայված Գերմանիայի Զու զինծառայողներ, ինքնաթիռ

Գերմանացի պաշտոնյան նշել է, որ իրենք բանակցություններ են վարում թուրքական կողմի հետ: Թուրքիայում գերմանական ստորաբաժանումը թողնելու կամ այնտեղից տեղափոխելու հարցը վերջնականորեն պարզ կլինի հունիսի կեսերին:

Ավելի վաղ գերմանական կողմը հայտնել էր, որ իրենք պատրաստվում են «Ինջիրլիքի» ստորաբաժանումը տեղափոխել Հորդանան, կամ տարածաշրջանի այլ երկիր:

Թուրքիան անցյալ տարվանից սկսած գերմանացի պատգամավորներին երեք անգամ չի թույլատրել այցելել «Ինջիլիք» ավիաբազա, որտեղ գերմանական զինուժի 250 զինծառայող կա: Անցյալ տարի որպես պատճառ նշվում էր Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության վերաբերող բանաձևի ընդունումը:

2017 թ. առիթ է ծառայել Գերմանիայի կողմից թուրք զինծառայողներին քաղաքական ապաստանի տրամադրումը: Վերջիններս Թուրքիայում մեղադրվում են ռազմական հեղաշրջման փորձին մասնակցելու, աջակցելու մեջ:

Մայիսի վերջին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտնել էր, որ ինքը անձամբ կզբաղվի կառույցի անդամ երկու երկրների միջև տարաձայնությունները հարթելու հարցով: Սակայն արդեն իսկ տեղեկություններ կան, որ բանակցություններին զուգահեռ Գերմանիայի պաշտպանության նախարարը մեկնել է Հորդանան: Ամենայն հավանականությամբ քննարկվելու է հենց ռազմաբազայի հարցը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *