Մայիսի 30-ին ՆԱՏՕ-ի և Վրաստանի համատեղ ուսումնական կենտրոնում ներկայացվել է Վրաստանի ԶՈւ նոր հիմնական գնդացիրը։ Խորհրդային արտադրության Կալաշնիկովի գնդացիրների փոխարեն վրացական բանակը սպառազինվում է ամերիկյան Մ-240 գնդացիրներով։
Այս մասին հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան։ Գնդացիրի ներկայացման արարողությանը ներկա է եղել նաև Վրաստանում ԱՄՆ դեսպան Յեն Քելլին։
Նախատեսվում է, որ վրացական զինուժը Կալաշնիկովները Մ-240 գնդացիրներով ամբողջությամբ կփոխարինի մինչև 2017 թվականի վերջ:
Մ-240-ը առկա է ԱՄՆ բանակի և ծովային հետևակի կորպուսի սպառազինությունում։ Գնդացիրը արտադրվել է 1950-ականներին, շահագործվում է 1977 թվականից։
Մ-240 գնդացրի մարտավարատեխնիկական բնութագիրը.
- Տրամաչափը՝ ՆԱՏՕ-ի 7.62մմ
- Զանգվածը երկճղի հենակներով՝ 11-13կգ ,
- եռոտանի հենակի զանգվածը՝ 21 կգ,
- Երկարությունը՝ 1260մմ
- Փողի երկարությունը՝ 545մմ
- Պահեստային փամփուշտները՝ մետաղական շղթայով,
- Կրակի արագությունը՝ 650-950 կրակ/րոպե