Հրթիռներ փորձարկելու համար Իրանին ԱՄՆ թույլտվությունը հարկավոր չէ. Ռոհանի

Եթե Իրանը հրթիռ փորձարկելու անհրաժեշտություն ունենա, ապա դա կանի առանց ԱՄՆ թույլտվությունը հարցնելու։  Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին։ Մայիսի 22-ին փոխանցում է իրանական «Մաշրեղ»  լրատվական գործակալությունը։

Բալիստիկ հրթիռի փորձարկում Իրանում,2016թ.

Բալիստիկ հրթիռի փորձարկում Իրանում, մարտ 2016թ.

Ռոհանին նշել է, որ Իրանի ժողովուրդը իր պաշտպանական կարիքները բավարարելու համար որևէ մեկի թույլտվության կարիքը չունի։

— Մեր հրթիռները պաշտպանության համար են, եթե տեխնիկական անհրաժեշտությունը պահանջի հրթիռներ փորձարկել,  ամերիկացիների թույլտվությանը չենք սպասելու և մեր հրթիռները փորձարկելու ենք, — ասել է Ռոհանին։

Սա կարող է կապված լինել Սաուդյան Արաբիա կատարած այցի ընթացքում ԱՄՆ նախագահի արած հայտարարությունների հետ, որոնց մեջ Դոնալդ Թրամփը թիրախավորել էր Իրանը:

Ռոհանին ավելի վաղ  կրկին հանդես էր եկել նմանատիպ հայտարարությամբ, նա մասնավորապես նշել էր, որ Իրանը չունի ոչ մեկի թույլատվության անհրաժեշտությունը իր հրթիռային կարողությունները զարգացնելու համար։ Իր ավելի վաղ նման հայտարարություններում Ռոհանին ավելի չափավոր էր, քանի որ բարեփոխական է և հանդես է գալիս Արևմուտքի հետ հարաբերությունները կարգավորելու օգտին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ն  Իրանի բալիստիկ հրթիռների ծրագրին աջակցելու համար պատժամիջոցներ էր սահմանել 3 քաղաքացիական անձի և 4 ընկերության նկատմամբ։ Ի պատասխան՝ Իրանը իր հերթին պատժամիջոցներ սահմանեց ամերիկյան 7 ընկերության և 2 քաղաքացիական անձի նկատմամբ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *