Հայաստան են այցելել ՀԱՊԿ պետությունների ԶՈւ ներկայացուցիչները

Հայաստան են ժամանել ՀԱՊԿ պետությունների ԶՈւ ներկայացուցիչները` ՀՀ զինված ուժերում ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի զինվորական ստորաբաժանումների օպերատիվ ծավալման շրջանների ուսումնասիրման օպերատիվ դաշտային երթին մասնակցելու նպատակով: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

Այցն իրականացվել է ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ղեկավարման մարմինների և կազմավորումների ուժերի ու միջոցների օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումների 2017թ. պլանի համաձայն:

Նշենք, որ 2017 թվականին մասամբ նաև Հայաստանի տարածքում է անցկացվելու ՀԱՊԿ հավաքական ուժերի «Մարտական եղբայրություն-2017» պայմանական անվանումով օպերատիվ ռազմավարական զորավարժությունը:

Զորավարժությունն իր մեջ ներառում է ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի համակազմերի ու ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ զորքերի միացյալ խմբավորման ստորաբաժանումների հետ «Փոխգործակցություն» համատեղ զորավարժությունը, խաղաղապահ ուժերի «Անքակտելի եղբայրություն» և հետախուզական ստորաբաժանումների «Որոնում» մարտավարամասնագիտական զորավարժությունները:

ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2016» զորավարժություն

ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2016» զորավարժություն (արխիվ)

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *