ՀՀ ԶՈւ պատվիրակները կմասնակցեն ՀԱՊԿ զորավարժությունների կազմակերպմանը

Հայաստանի ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետի գլխավորած աշխատանքային խումբը ապրիլի 4-ից 5-ը ՀԱՊԿ Միացյալ շտաբում կմասնակցի «Մարտական եղբայրություն-2017» պայմանական անվանումով օպերատիվ ռազմավարական զորավարժության կազմակերպման և անցկացման առաջին շտաբային բանակցություններին: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման ուժերի «Փոխգործակցություն-2016» զորավարժությունից

ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման ուժերի «Փոխգործակցություն-2016» զորավարժությունից

«Մարտական եղբայրություն-2017» զորավարժությունը նախատեսված է ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ղեկավարման մարմինների և կազմավորումների ուժերի ու միջոցների օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումների 2017թ. պլանով:

Զորավարժությունն իր մեջ ներառում է ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի համակազմերի ու ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ զորքերի միացյալ խմբավորման ստորաբաժանումների հետ «Փոխգործակցություն» համատեղ, խաղաղապահ ուժերի «Անքակտելի եղբայրություն» և հետախուզական ստորաբաժանումների «Որոնում» մարտավարամասնագիտական զորավարժությունները:

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետի գլխավորած աշխատանքային խումբը ապրիլի 6-ից 7-ը կմասնակցի նաև Ռուսաստանի ԶՈւ ԳՇ ռազմական ակադեմիայի հենքի վրա կայանալիք ՀԱՊԿ-Միացյալ շտաբի, քարտուղարության և անդամ պետությունների օպերատիվ խմբերի հետ համատեղ գործնական խաղին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *