ՌԴ ԶՈւ Կասպյան նավատորմի ծովային հետևակը մարտական կրակով զորավարժություն է անցկացրել

Ռուսաստանի ԶՈւ Կասպյան նավատորմում մարտական պատրաստության հանկարծակի ստուգումների շրջանակներում նավատորմի ծովային հետևակը մարտական կրակով զորավարժություն է անցկացրել Դաղստանի «Ադանակ» զորավարժարանում: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:

ՌԴ ԶՈւ Կասպյան նավատորմի ծովային հետևակը մարտական կրակով զորավարժություն է անցկացրել

ՌԴ ԶՈւ Կասպյան նավատորմի ծովային հետևակը մարտական կրակով զորավարժություն է անցկացրել

Վարժանքներին մասնակցում է Ռուսաստանի ԶՈւ շուրջ 500 զինծառայող, ընդգրկված է 100 միավոր սպառազինություն, ռազմական և հատուկ նշանակության տեխնիկա:

Զորավարժության ակտիվ փուլում մշակվել են ծովային հետևակի ստորաբաժանումների հակադեսանտային պաշտպանության առաջադրանքներ, որոնք ուղեկցվել են հրաձգային զինատեսակներով և ռազմական տեխնիկայով մարտական կրակ վարելով:

Զորավարժության առաջին փուլում պայմանական հակառակորդի դեսանտի իջեցումը կանխելու համար ծովային հետևակի հրետանային մարտկոցը մարտական կրակ է վարել 2Ս9 «Նոնա-Ս» 120 մմ ինքնագնաց հրետանային համակարգերով: Երկրորդ փուլում, պայմանական հակառակորդի դեսանտի իջեցումը կանխելուց հետո, ծովային հետևակի ստորաբաժանումները անցել են հակագրոհի:

Ծովային հետևակը նաև մշակել է տարբեր վայրերում պայմանական զինված խմբավորումների շրջափակման և ոչնչացման վարժանքներ:

Նշենք, որ Կասպյան նավատորմիղում ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորինիկովի ղեկավարությամբ մարտական պատրաստության հանկարծակի ստուգումները մեկնարկել են ապրիլի 25-ին:

Վարժանքներին մասնավորապես ներգրավվել են «Թաթարստան» և «Դաղստան» հրթիռային նավերը, «Գրադ Սվիյաժսկ», «Ուգլիչ», «Վելիկի Ուստյուգ» փոքր հրթիռային նավերը, «Վոլգոդոնսկ», «Աստրախան», «Մախաչկալա» փոքր  հրետանային նավերը, ականազերծող նավեր, «Պ-351» և «Գրաչոնոկ» հակադիվերսոն կատերները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *