Ապրիլի 26-ին վթարվել է ՌԴ ՌՕՈւ Միգ-31 կործանիչ

Ապրիլի 26-ին ուսումնական թռիչք կատարելիս Բուրյաթիայում վթարվել է ՌԴ ՌՕՈւ Միգ-31 կործանիչ, իսկ օդաչուները հասցրել են փրկվել: Այս մասին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից. փոխացնում է «ՌԻԱ» լրատվական գործակալությունը:

ՌԴ ՌՕՈւ ՄիԳ-31 կործանիչ

ՌԴ ՌՕՈւ ՄիԳ-31 կործանիչ

Դեպքը տեղի է ունեցել ՌԴ ԶՈւ արևելյան ռազմական շրջանի «Տելեմբա» զորավարժարանում, երբ Միգ-31 կործանիչը իրականացնում էր պլանային ուսումնական թռիչք:

ՌԴ ՊՆ-ից տեղեկացրել են նաև, որ ինքնաթիռը ընկել է անմարդաբնակ վայրում։ Երկու օդաչուն էլ կատապուլտի միջոցով փրկվել են:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *