Թուրքիայի արևելքում 280 նոր «գյուղական պահապան» է անցել ծառայության

Թուրքիայի արևելյան Վան նահանգում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դեմ գործողություններում ներգրավվելու համար ծառայության է անցել 280 նոր «գյուղական պահապան»:Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Թուրքիայի Վան նահանգում 280 նոր «գյուղական պահապան» է անցել ծառայության

Թուրքիայի Վան նահանգում 280 նոր «գյուղական պահապան» է անցել ծառայության

«Գյուղական պահապանների» երդման արարողությունը տեղի է ունեցել Վան նահանգի Բաշքալե գավառի ժանդարմերիայի հրամանատարությունում:

«Գյուղական պահապանները» հիմնականում քրդերից կազմավորված զինված ստորաբաժանումներ են, որոնք պայքարում են քրդական PKK-ի դեմ: Այդ զինված ստորաբաժանումները ենթարկվում են գավառի կամ նահանգի ժանդարմերիայի հրամանատարությանը: «Գյուղական պահապանները» ընդունվում են ծառայության պայմանագրային սկզբունքով: Փորձագետների գնահատականով «Գյուղական պահապանների» քանակը մոտ 50 հազար է:

Մարտի 29-ից Թուրքիայի ուժայինները նոր գործողություններ են սկսել երկրի հարավարևելյան և արևելյան մի շարք նահանգներում PKK դեմ: Գործողություններն իրականացվում է Թուրքիայի 12 նահագներում և գավառներում:

Թուրքիայի ուժայինների և քրդերի միջև բախումները երկրի արևելքում և հարավ-արևելքում վերսկսվել են դեռևս 2015-ի ամռանից:

ՄԱԿ-ի զեկույցի համաձայն՝ 2015-ի հուլիսից մինչև 2016-ի դեկտեմբեր Թուրքիայի հարավարելյան նահանգներում Թուրքիայի զինուժի ռազմական գործողությունների արդյունքում սպանվել է մոտ 2000 մարդ, որից 1200-ը ներգրավված են եղել Թուրքիայի ուժայինների դեմ պայքարում: Այդ նահանգներից շուրջ 355 հազարից մինչև կես միլիոն մարդ է տեղահանվել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *