Արցախի ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի վերահսկողությամբ և անմիջական մասնակցությամբ ՊԲ միավորումներում և զորամասերում անցկացվել են կրակային, մարտավարական և ֆիզիկական պատրաստության ցուցադրական պարապմուքներ:
Այս մասին հայտնի է դարձել «Գոյամարտ» հեռուստահաղորդման ապրիլի 22-ի թողարկումից:
ՊԲ հրամանատարը նշել է, որ մարտական պատրաստության այս երեք ուղղությունները ամենակարևորն են հաջող մարտ վարելու համար:
Նշվում է, որ նման պարապմունքները հնարավորություն են տալիս հրամանատարներին բարելավել ոչ միայն անձնակազմի, այլև իրենց մարտավարամասնագիտական և մեթոդական պատրաստության մակարդակը:
Հրաձգության օրվանից մեկ օր առաջ վաշտի հրամանատարը, որպես կրակային պատրաստության ղեկավար, դասակի և ջոկատի հրամանատարների հետ անցկացրել է մեթոդական պարապմունք՝ նշելով տեղամասերը, ուսումնական կետերը, այդ կետերում անցկացվող պարապմուքնների հաջորդականությունը և կարգը:
Հաջորդ օրը արդեն անցկացվել են վաշտի կրակային պարապմունքներ: Վարժանքների ընթացքում փորձարկվել են վաշտի զինծառայողների ինչպես ջոկի և դասակի հրամանատարի հրամանով, այնպես էլ՝ ինքնուրույն կրակ վարելու հմտությունները: