Ապրիլի 22-ին Գյումրիում հայտնաբերվել է Հայաստանում տեղակայված Ռուսաստանի ԶՈւ 102-րդ ռազմաբազային զինծառայող 1996թ․ ծնված Դմիտրի Սերգեյի Յալպաևի դիակը՝ պարանոցի շրջանում սուր կտրող ծակող գործիքից ստացած վնասվածքով։ Այս մասին հայտնում է հայկական «Արմենպրեսս» գործակալությունը:
Tert.am լրատվակայքը, հղում անելով ՀՀ գլխավոր դատախազությանը, հայտնել է, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Ըստ լրատվակայքի՝ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը հայտնել է, որ դեպքից կարճ ժամանակ անց ռուս զինծառայողի ենթադրյալ սպանության գործով կասկածյալ 20-ամյա Ջ.Ա.-ն հայտնաբերվել է և բերման ենթարկվել ոստիկանություն:
Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել Գյումրի քաղաքի Բուլվարային փողոցում: