Թալիբ զինյալները հարձակվել են Աֆղանստանի ԶՈւ ռազմաբազայի վրա․ զոհվել է 100-ից ավել զինծառայող

Ապրիլի 21-ին Աֆղանստանում «Թալիբան» ահաբեկչական խմբավորման զինյալները հարձակվել են երկրի ԶՈւ Մազարի-Շարիֆի ռազմաբազայի վրա։ Նախնական տվյալներով՝ սպանվել է 135 զինծառայող, վիրավորվել է 65-ը։ Այս մասին հայտնում է աֆղանական Pajhwok լրատվակայքը։

Զոհերի թվաքանակի մասին տվյալները հակասական են։ Թեև Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը սկզբնական հայտնել է, որ սպանվել կամ վիրավորվել է 100 մարդ, սակայն Reuters գործակալության տվյալներով՝ սպանվել է շուրջ 140 զինծառայող։ Միաժամանակ BBC լրատվակայքը, հղում անելով ռազմաբազայում իր աղբուրներին, հայտնում է 100-ից ավելի զոհի մասին։

«Թալիբան» ահաբեկչական խմբավորումը արդեն ստանձնել է պատասխանատվությունը ահաբեկչության համար՝ իր հերթին հայտնելով 500 զինծառայող սպանելու մասին։

Նշենք, որ Հայաստանի ԶՈւ խաղաղապահները նույնպես մասնակցում են Աֆղանստանում միջազգային խաղաղապահական առաքելությանը: Աֆղանստանում հայկական զինված ուժերի ստորաբաժանումը Գերմանիայի զինված ուժերի ավելի խոշոր զորախմբի կազմում ծառայություն է իրականացնում նաև վերոնշյալ ռազմաբազայում:

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Ռազմինֆոյի հետ զրույցում հայտնել է, որ ՀՀ ԶՈւ խաղաղապահներ չեն տուժել։

Զինվորական համազգեստով 10 զինյալ հարձակվել է ռազմաբազայի վրա զինծառայողների աղոթքի ժամանակ։ Դարպասների մոտ ահաբեկիչներից մեկը պայթեցրել է իրեն, ինչին հետևել է մնացած զինյալների հարձակումը։ 10 ահաբեկիչներն էլ սպանվել են։

Ահաբեկչական խմբավորումը լուսանկար է տարածել, որում երևում են զինվորական համազգեստով 10 հնարավոր զինյալները։

Աֆղանստանի Մազարի-Շարիֆում գտնվող ռազմաբազայի վրա հարձակված «Թալիբան» խմբավորման զինյալները

Աֆղանստանի Մազարի-Շարիֆում գտնվող ռազմաբազայի վրա հարձակված «Թալիբան» խմբավորման զինյալները

«Թալիբանը» իսլամիստական ծայրահեղական շարժում է, որը ձևավորվել է 1994 թվականին Աֆղանստանում, իսկ 1996-2001 թթ. ղեկավարել Պակիստանի հյուսիսում գտնվող Վազիրիստան նահանգը: Թալիբների պայքարի նպատակը Աֆղանստանը օտարերկրյա ուժերից մաքրելը և շարիաթի օրենքների հաստատումն է։

Աֆղանստանի «Վճռական աջակցություն» առաքելությունում Գերմանիայի ԶՈւ հրամանատարությամբ գործող «Հյուսիս» զորախմբի պատասխանատվության գոտին, որտեղ ծառայում են նաև ՀՀ ԶՈւ խաղաղապահ զինծառայողները

Աֆղանստանի «Վճռական աջակցություն» առաքելությունում Գերմանիայի ԶՈւ հրամանատարությամբ գործող «Հյուսիս» զորախմբի պատասխանատվության գոտին, որտեղ ծառայում են նաև ՀՀ ԶՈւ խաղաղապահ զինծառայողները

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *