ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական ձևաչափով հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ռազմաքաղաքական և ռազմական-ռազմավարական իրավիճակին վերաբերող հարցեր, ընդունվել մի շարք լրացուցիչ կարգադրություններ անվտանգության սպառնալիքներին հակազդեցության ուղղությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի կայքը:

Բիշկեկում կայացել է ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական ձևաչափով հանդիպումը. ապրիլի 4, 2017
Աշխատանքային այցով Ղրղզստանում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 14-ին Բիշկեկում մասնակցել է ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական ձևաչափով հանդիպմանը:
ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները քննարկել են նաև «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մասին» որոշման նախագիծը և, ինչպես հայտնել էինք ավելի վաղ, միաձայն որոշում են կայացրել մայիսի 2-ից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակել ՀՀ ԱԱԽ քարտուղար Յուրի Խաչատուրովին: