ԱՄՆ-ն Աֆղանստանում կիրառել է իր խոշորագույն ռումբերից մեկը

Այսօր՝ ապրիլի 13-ին, ԱՄՆ օդուժը հարված է հասցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման Աֆղանստանի ճյուղի թունելային համալիրներին՝ կիրառելով իր սպառազինության ոչ միջուկային խոշարագույն ռումբերից մեկը: Այս մասին հայտնում է ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի կայքը:

ԱՄՆ օդուժը հարվածել է Պակիստանին սահմանակից Նանգահար գավառի Աչինի շրջանում տեղակայված ԻՊ աֆղանական ճյուղի թունելային և քարանձավային համալիրներին, ինչի արդյունքում ոչնչացվել է 36 զինյալ:

ԱՄՆ օդուժը կիրառել է GBU-43/B շուրջ 10 տոննա կշռող ռումբը, որը նախատեսված է մեծ տարածություններում զանգվածային պայթյուն առաջացնելու համար:

Ռումբը նախագծված էր Իրաքյան պատերազմում կիրառության համար և փորձարկում էր անցել 2003-ին, սակայն սա մարտական կիրառության առաջին դեպքն էր:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *