Daily Archives: Ապրիլ 8, 2015

ՀԱՊԿ անդամ երկրները շարունակում են միասնական ՀՕՊ համակարգի ստեղծման քննարկումները

ՀՀ ԶՈւ հակաօդային պաշտպանության ուժերի Ս-125 զենիթահրթիռային համակարգը Ապրիլ 8, 2015 19:40 | RAZM.INFO - Տաջիկստանում ապրիլի 8-9 անցկացվող ՀԱՊԿ անդամ երկրների ռազմական կոմիտեի նիստում կքննարկվեն միասնական ՀՕՊ և հակահրթիռային պաշտպանության համակարգերի ստեղծման, ինչպես նաև կառույցի զինված ուժերի մարտավարական ու ռազմական պատրաստությանն ուղղված վարժանքների անցկացման հարցեր։ Continue reading

ՊԲ զոհված զինծառայողը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով

Արցախի «Մարտական ծառայություն» մեդալ Ապրիլ 8, 2015 18:31 | RAZM.INFO - Արցախի նախագահ Բակո Սահակյանի ապրիլի 8-ի հրամանագրով՝ Արցախի սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Պաշտպանության բանակի զինծառայող Լևոն Միրզոյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Continue reading

Թուրքիայի և Իրանի նախագահները քննարկել են Եմենի և Իրաքի պատերազմների խնդիրները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Իրանի նախագահ Հասան Ռոուհանին Ապրիլ 8, 2015 14:56 | RAZM.INFO - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 7-ին այցելել է Իրան ու հանդիպել այդ երկրի նախագահ Հասան Ռոուհանիին, նախագահները խոսել են տարածաշրջանային անվտանգության և այդ գործում Թուրքիայի և Իրանի համագործակցության անհրաժեշտության մասին: Continue reading

Հակառակորդի կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող

Ապրիլ 8, 2015 12:48 | RAZM.INFO - Ապրիլի 7-ին՝ ժամը 17:15-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կրակոցից զոհվել է զինծառայող, 1995թ. ծնված Լևոն Մուշեղի Միրզոյանը: Continue reading

ԱՊՀ միացյալ ՀՕՊ համակարգերը բաղկացած են ավելի քան 80 մասից

Ռուսաստանյան արտադրության Ս-300ՎՄ «Անթեյ-2500» ՀՕՊ զենիթահրթիռային համակարգ Ապրիլ 8, 2015 12:01 | RAZM.INFO - ԱՊՀ երկրների հակաօդային պաշտպանության համակարգը բաղկացած է ավելի քան 80 բաղադրիչից, որի մեջ մտնում են 21 ինքնաթիռ, 41 միավոր զենիթահրթիռային համալիր, 21 միավոր ռադար և ռադիոէլեկտրոնային պայքարի 2 առանձին գումարտակ: Continue reading