Պաշտպանության բանակում անցկացվել են հրամանատարական և մասնագիտական հավաքներ տարբեր զորատեսակների սպայակազմի ներգրավմամբ: Հավաքները նախատեսված էին ընթացիկ ուսումնական տարվա պլանով: Այս մասին հայտնի է դարձել «Գոյամարտ» հեռուստահաղորդման ապրիլի 8-ի թողարկումից:
ՊԲ միավորումների և զորամասերի ՀՕՊ պատասխանատուների հետ անցկացված հավաքներում ուշադրություն է դարձվել ինչպես հրամանատարական, այնպես էլ մարտավարամասնագիտական և տեխնիկական պատրաստության հարցերին: Հավաքները անցկացվել են տեսական և գործնական փուլերով: Տեսանյութից պարզ է դառնում, որ վարժանքներն անցկացվել են «Ստրելա-2» դյուրակիր զենիթահրթիռային համալիրներով:
Ապրիլի 4-ից 8-ը անցկացված հերթական հավաքին ներգրավվել են ՊԲ օպերատիվ բաժնի, միավորումների և զորամասերի պաշտոնատար անձինք էին: Հավաքի մասնակիցները անցկացրել են շտաբային մարզումներ և զորախաղեր, կազմակերպել մարտական հերթապահություն, ղեկավարման, կրակի վարման և դիտարկման վարժանքներ:
Հավաքներ են անցկացվել նաև ՊԲ կապի և ավտոմատ կառավարման համակարգերի բաժնի միավարումների, զորամասերի և զորատեսակների կապի մասնագետների մասնակցությամբ:
ՊԲ միավորումների և զորամասերի բժշկական ծառայությունների պետերը ևս նշված ժամանակահատվածում ներգրավված էին հրամանատարական հավաքներում: