Թուրքական ընկերությունը սկսում է հրետանային նոր համակարգի արտադրություն

Թուրքական ռազմարդյունաբերական MKEK ընկերությունը սկսելու է 155 միլիմետրանոց 6×6 ընթացամասով ինքնագնաց հրետանային համակարգի արտադրությունը: Այս մասին ապրիլի 7-ին հայտնում է բրիտանական Janes ռազմական հանդեսը:

Թուրքական MKEK ընկերության նոր իքնագնաց հրետանային համակարգի տեսքը

Թուրքական MKEK ընկերության նոր իքնագնաց հրետանային համակարգի տեսքը

Մեքենան իրենից ներկայացում է անվավոր շասսի, որի թափքում տեղադրված է լինելու 155 մմ-ոց հրետանային կայանը, որի փողի երկարությունը 52 տրամաչափ է լինելու: Փողը վերցված է MKEK արտադրության Panter հաուբիցից, որն առկա է Թուրքիայի ցամաքային զորքերի սպառազինությունում:

Հրետանային համակարգը ընդհանուր առմամբ կշռում է 20 տոննա և շարժվում է դիզելային շարժիչով: Այն կարող է զարգացնել մինչև 60 կմ/ժ արագություն: Մեքենան ապահովված է 4 տեղանոց խցիկով:

Կրակելու առավելագույն հեռավորությունը կախված է 155 մմ-ոց արկերի կոմբինացիայից: Համաձայն աղբյուրի՝ կրակելու առավելագույն հեռավորությունը կազմում է 39 կմ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *