Թուրքիայում ավարտվել է Deniz Yıldızı-2017 զորավարժության կրակային փուլը

Մարտի 31-ից ապրիլի 1-ը Թուրքիայում անցկացվել է ռազմածովային ուժերի Deniz Yıldızı-2017 («Ծովային աստղ-2017») զորավարժության երկրորդ՝ մարտական կրակի վարման փուլը: Այս մասին ապրիլի 5-ին հայտնում է Թուրքիայի ՌԾՈւ կայքը: 

Մարտի 31-ից ապրիլի 1-ը անցկացվել է Թուրքիայի ՌԾՈւ Deniz Yıldızı-2017 զորավարժության մարտական կրակի փուլը

Մարտի 31-ից ապրիլի 1-ը անցկացվել է Թուրքիայի ՌԾՈւ Deniz Yıldızı-2017 զորավարժության մարտական կրակի փուլը

Մարտի 31-ի վարժանքների ընթացքում ռազմածովային ուժերի ստորաբաժանումները նավերից և սուզանավերից ցամաքային և վերջրյա թիրախներին են կրակել Harpoon տեսակի հականավային թևավոր հրթիռներով:

Ապրիլի 1-ի վարժանքների ժամանակ իրական պատերազմական պայմաններում նավերի անվտանգության սպառնացող թիրախները՝ անօդաչու թռչող սարքերը և վերջրյա թիրախները, ոչնչացվել են Թուրքիայի ՌԾՈւ ֆրեգատների, կորվետների և հրթիռային նավերի RAM փոքր հեռահարության զենիթահրթիռային համալիրներից, Sea Sparrow զենիթահրթիռային համալիրներից, Stinger շարժական ԶՀՀ-ներից արձակված հրթիռներով: Զորավարժության ընթացքում ՌԾՈւ սրոբաժանումները կրակել են նաև հրետանային կայաններով:

Հիշեցնենք, որ ռազմածովային ուժերի Deniz Yıldızı-2017 զորավարժությունը մեկնարկել է մարտի 27-ին և անցկացվել է Սև և Մարմարա ծովերում: Զորավարժության մասնակցող նավերը ապրիլի 3-5-ը այցելել են նաև Ռուսաստանի Նովոռոսիյսկ, Վրաստանի Բաթումի, Ուկրաինայի Օդեսսա, Ռումինիայի Կոստանցա և Բուլղարիայի Վառնա նավահանգիստներ:

Ապրիլի 3-ին «Բարբարոս» ֆրեգատից և «Բյույուկադա» կորվետից կազմված Թուրքիայի ՌԾՈւ նավախումբը  ծովակալ Վեյսել Քոսելի գլխավորությամբ ժամանել է Նովոռոսիյսկ: Այցի ընթացքում Թուրքիայի ՌԾՈւ նավերը համատեղ վարժանքներ են անցկացրել Ռուսաստանի ԶՈւ Սևծովյան նավատորմի հետ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *