Թուրք-քրդական բախումներում սպանվել է 1 «գյուղական պահապան»

Ապիրլի 4-ին Թուրքիայի արևելյան Բինգյոլ նահանգում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դեմ Թուրքիայի ուժայինների գործողությունների ժամանակ սպանվել է 1 «գյուղական պահապան», ևս 3 «գյուղական պահապան» և 1 զինծառայող վիրավորվել է: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Թուրք-քրդական բախումները շարունակվում են Թուրքիայի արևելյան և հարավային նահանգներում:

Թուրք-քրդական բախումները շարունակվում են Թուրքիայի արևելյան և հարավային նահանգներում:

Բինգյոլի Գենչ գավառի Գյուզելդերե գյուղի մոտակայքում Թուրքիայի ուժայինների գործողությունների ժամանակ քրդական կառույցի զինյալները կրակել են ուժայինների ուղղությամբ, ինչի արդյունքում էլ սպանվել է գյուղական պահանապաններից մեկը: Վիրավորվածները տեղափոխվել են հիվանդանոց:

Միևնույն ժամանակ PKK զինյալների դեմ Թուրքիայի զինուժի գործողությունների ժամանակ «բնակչության անվտանգությունը ապահովելու համար» Բինգյոլ նահանգի մի քանի գյուղերում «փողոց դուրս գալու« արգելք է դրվել: Հայտնում է «Անադոլու» գործակալությունը:

Հիշեցնենք, որ ապրիլի 4-ին Թուրքիայի հարավարևելյան Շրնաք նահանգում PKK դեմ Թուրքիայի ուժայինների գործողությունների ժամանակ սպանվել է Թուրքիայի ԶՈւ 3 զինծառայող, վիրավորվել է 5 զինծառայող:

Հիշեցնենք, որ մարտի 29-ին Թուրքիայի Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է երկրի հարավարևելյան մի շարք նահանգներում PKK դեմ գործողությունների նոր շրջան սկսելու մասին: Գործողություններն իրականացվում են Թուրքիայի 12 նահանգներում և գավառներում:

ՄԱԿ-ի զեկույցի համաձայն՝ 2015-ի հուլիսից մինչև 2016-ի դեկտեմբեր Թուրքիայի հարավարելյան նահանգներում Թուրքիայի զինուժի ռազմական գործողությունների արդյունքում սպանվել է մոտ 2000 մարդ, որից 1200-ը ներգրավված են եղել Թուրքիայի ուժայինների դեմ պայքարում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *