PKK-ի դեմ գործողությունների ժամանակ սպանվել է Թուրքիայի ԶՈւ 3 զինծառայող

Թուրքիայի հարավարևելյան Շրնաք նահանգում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դեմ Թուրքիայի ուժայինների գործողությունների ժամանակ սպանվել է Թուրքիայի ԶՈւ 3 զինծառայող, ևս 5 զինծառայող վիրավորվել է: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Թուրքակն հատուկջոկատայինները Շրնաքի Ջիզրե գավառում. փետրվար 2016 թ.

Թուրքակն հատուկջոկատայինները Շրնաքի Ջիզրե գավառում. փետրվար 2016 թ.

Դեպքը տեղի ունեցել Գաբար լեռան շրջանում. Թուրքիայի ուժայինների որոնողական աշխատանքների ժամանակ եղել է ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյուն: Վիրավորված զինծառայողները տեղափոխվել են Շրնաքի նահանգային հիվանդանոց: Քրդական կառույցի դեմ գործողությունները շարունակվում են:

Հիշեցնենք, որ մարտի 29-ին Թուրքիայի Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է երկրի հարավարևելյան մի շարք նահանգներում PKK դեմ գործողությունների նոր շրջան սկսելու մասին: Գործողություններն իրականացվում են Թուրքիայի 12 նահանգներում և գավառներում՝ այդ թվում Շրնաքում, Հաքքարիում, Մարդինում:

Որպես գործողության հիմնական նպատակ է հայտարարվել Թուրքիայի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի նախօրեին և դրա ընթացքում Թուրքիայի տարածք «ահաբեկչական խմբավորումների» ներթափանցման կանխումը: Միևնույն ժամանակ Թուրքիայի իշխանությունները այսպիսով նպատակ ունեն կանխել ցանկացած տեսակի անհնազանդություն և խռովություն հանրաքվեի նախաշեմին:

Թուրքիայի ուժայինների և քրդերի միջև բախումները վերսկսվել են դեռևս 2015-ի ամռանից: ՄԱԿ-ի զեկույցի համաձայն՝ 2015-ի հուլիսից մինչև 2016-ի դեկտեմբեր Թուրքիայի հարավարելյան նահանգներում Թուրքիայի զինուժի ռազմական գործողությունների արդյունքում սպանվել է մոտ 2000 մարդ, որից 1200-ը ներգրավված են եղել Թուրքիայի ուժայինների դեմ պայքարում: Բացի այդ, Թուրքիայի հարավարևելյան նահանգներում մի շարք բնակավայրեր լիովին ավերվել են, այդ վայրերում ապրող բնակչությունն էլ ստիպված է եղել գաղթել այլ նահանգներ:

Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Սուր գավառում ուժայինների և քրդերի բախումներում ավերված շինությունների ընդհանուր պատկերը

Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Սուր գավառում ուժայինների և քրդերի բախումներում ավերված շինությունների ընդհանուր պատկերը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *