Իրանը ներկայացրել է տեղական արտադրության «Քարրար» տանկը

Մարտի 12-ին Իրանում պաշտոնապես ցուցադրվել է տեղական արտադրության «Քարրար» տանկը։ Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհղանի խոսքերով՝ տանկը ամբողջովին կարող է բավարարել Իրանի ԶՈւ կարիքները։

Այս մասին մարտի 12-ին տեղեկացնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։

Իրանական արտադրության «Քարրար» տանկը

Իրանական արտադրության «Քարրար» տանկը

«Քարրար» տանկը սպառազինված է նավիգացիոն սարքերով, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով։ Ունի դինամիկ պաշտպանության համակարգ,  լազերային հեռաչափ։

Հիշեցնենք, որ  2016թ. փետրվարին Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատար Ահմադ Ռեզա Փուրդասթանը հայտարարել էր, որ Իրանը հետաքրքրված չէ ռուսաստանյան Տ-90-ներով և  մտադիր է սեփական տանկեր արտադրել:

Այնուհետև  Հոսեյն Դեհղանը հայտարարեց, որ Իրանը սկսել է «Քարրար» տանկերի արտադրությունը, և որ այդ տանկերը ոչնչով չեն զիջում ռուսական Տ-90-ին: Իսկ արդեն  օգոստոսին իրանական հեռուստատեսությամբ ցուցադրվեց «Քարար» տանկը:

Ըստ իրանական «Մաշրեղ» լրատվական գործակալության` «Քարար» տանկերը ստեղծվել են Տ-72 տանկերի հիման վրա:

Նշենք, որ իրանական արտադրության տանկերից է նաև «Զոլֆաղարը» , որը Իրանի ԶՈւ-ն շահագործում է 1997 թվականից։

Karrar Main Battle Tank

Iran on Sunday unveiled the country's newly-manufactured state-of-the-art tank named 'Karrar' and launched its mass-production line in a ceremony attended by Defense Minister Brigadier General Hossein Dehqan."The tank can compete with the most advanced tanks in the world in the three main areas of power, precision and mobility as well as maintenance and durability in the battleground," General Dehqan said, addressing the ceremony.Read more at:http://en.farsnews.com/newstext.aspx?nn=13951222000466

Posted by Iran Military on Sunday, March 12, 2017

Իրանական արտադրության «Քարրար» տանկը

Իրանական արտադրության «Քարրար» տանկը

Իրանական արտադրության «Քարրար» տանկը

Իրանական արտադրության «Քարրար» տանկը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *