Ուսման 50% զեղչ՝ Ապրիլյան պատերազմի ժամանակ մարտական հերթապահություն անցկացրած ուսանողներին

2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակահատվածում միայն մարտական հերթապահության մեջ ընդգրկված զինծառայողները, որոնք մարտական գործողություններին չեն մասնակցել և արդեն զորացրվել են, ՀՀ բուհերում սովորելիս կարող են օգտվել լրացուցիչ 20 տոկոս զեղչից։ Այս մասին հայտնում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կայքը:

Արցախի հյուսիս-արևելքը պահող մարտիկները. Լուսանկարը «Պանարմենիան» գործակալության

Արցախի հյուսիս-արևելքը պահող մարտիկները. Լուսանկարը «Պանարմենիան» գործակալության

Ըստ ՀՀ ՊՆ և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի պայմանավորվածության՝ զեղչի գումարը կհատկացվի հիմնադրամի կողմից, ինչը կգումարվի սահմանված 30 տոկոս զեղչին՝ ընդհանուր կազմելով 50 տոկոս։

Այսպիսով, ըստ հիմնադրամի հաորդագրության, կլուծվեն որոշ զինծառայողների զինգրքույկներում կատարված գրանցումների մասնավոր սխալների հարցը, ինչպես նաև մարտական հերթապահության և մարտական գործողությունների հետ կապված տարբերությունների խնդիրները։ Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը՝ մարտի 24-ը:

Դիմողները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,
  • 3։4 չափսի լուսանկար,
  • զինվորական գրքույկի պատճենը,
  • տեղեկանք բուհից, որտեղ նշված պետք է լինի ուսման վարձի չափը։

Հայտերն ընդունվում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ Տերյան 74 հասցեում գտնվող գրասենյակում ամեն աշխատանքային օր՝ ժամը 11:00-17:00 (ընդմիջում՝ 13.00-14.00)։

Հարցերի դեպքում կարելի է զանգել հիմնադրամի 010-56-79-22 հեռախոսահամարին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *