Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի նախաձեռնությամբ Ղախազախստանում անցկացվող սիրիական բանակցություններին ներգրավված զինյալները նշում են, որ իրենք երրորդ փուլին կմասնակցեն միայն այն դեպքում, երբ բանակցությունների օրը տեղափոխվի, իսկ հրադադարը՝ պահպանվի: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:
Աստանայի բանակցությունները նախատեսված են մարտի 14-15-ին: Սակայն մարտի 7-20-ը Սիրիայի կառավարական ուժերի և զինյալների միջև հրադադար է հաստատվել: Զինյալները նշում են, որ պետք է հետևել հրադադարի պահպանման ընթացքին՝ նոր միայն մարտի 20-ից հետո անցկացնել բանակցություններ:
Միևնույն ժամանակ սիրիացի զինյալների վերջին ստորաբաժանումները հրաժարվել են դուրս գալ Սիրիայի Հոմս քաղաքից՝ նշելով, որ կառավարական ուժերը չեն պահպանում հրադադարը:
Նշենք, սակայն, որ Սիրիայի կառավարությունը բազմիցս հայտարարել է, որ զենքը վայր դնելու դեպքում զինյալները համաներման կենթարկվեն ու կհեռաբնան Իդլիբ՝ զինյալների վերահսկողության շրջաններ: Ներկայում Հոմսի միայն մի փոքր հատվածն է մնացել ընդդիմադիր խմբավորումների ձեռքում: