Թուրք-սիրիական սահմանին տեղակայվել են Թուրքիայի ԶՈւ «Կոբրա 2» զրահամեքենաներ

Թուրքիայի զինված ուժերի սպառազինությունում առկա «Կոբրա 2» (Cobra-2) զրահամեքենաների մի մասը տեղակայվել են թուրք-սիրիական սահմանին՝ Թուրքիայի սահմանային անվտանգությունը ապահովելու համար: Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայք:

Թուրք-սիրիական սահմանին տեղակայվել են նաև «Կոբրա-2» զրահամեքենաներ:

Թուրք-սիրիական սահմանին տեղակայվել են նաև «Կոբրա-2» զրահամեքենաներ:

Զրահամեքենաները տեղակայվել են Թուրքիայի ցամաքային զորքերի 5-րդ զրահատանկային բրիգադի 1-ին սահամանապահ գումարտակին կից` Սիրիայի սահմանից 7 կմ հեռավորության վրա գտնվող պարեկային կետում:

Միևնույն ժամանակ Թուրքիան շարունակվում է պատի կառուցումը թուրք-սիրիական սահմանին: Նախատեսվում է 826 կմ երկարությամբ պատ կառուցել: Ընդհանուր առմամբ Թուրքիայի Սիրիայի հետ ունի 911 կմ սահման: En Son Haber լրատվակայքի փոխանցմամբ՝ արդեն կառուցվել է պատի 367 կմ-ը: Պատի շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 5 ամսում:

Հավելենք, որ պատի շինարարության աշխատանքները սկսվել են դեռևս 2012 թվականից: Պաշտոնական Անկարան այն ժամանակ պատի կառուցումը պատճառաբանել էր սահմանը խախտելու հաճախացած դեպքերի դեմ պայքարելու անհրաժեշտությամբ:

Կառուցվող պաշտպանական պատ՝ թուրք-սիրիական սահմանին

Կառուցվող պաշտպանական պատ՝ թուրք-սիրիական սահմանին

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *