Զինծառայողների ապահովագման հիմնադրամի հաշվին կա շուրջ 394 մլն ՀՀ դրամ

Այսօր` մարտի 2-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է զինծառայողների ապահովագրման հիմնադրամի առաջին նիստը, որի ընթացքում հիմնադրամի խորհրդի նախագահ է ընտրվել պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Այս մասին հայտնում է «Այսօր» լրատվակայքը:

Զինծառայողների ապահովագրման հիմադրամի կայքը. 1000plus.am

Զինծառայողների ապահովագրման հիմադրամի կայքը. 1000plus.am

Պաշտպանության նախարարը պաշտոնում ընտրվել է միաձայն: Հիմնադրամի տնօրենն է ՀՀ Կենտրոնական բանկի իրավաբանական վարչության պետ Վարուժան Ավետիքյանը: Նա ներկայացրել է 2017 թվականի բյուջեն և հայտնել՝ այս տարվա համար նախատեսված է 1 միլիարդ 731 միլիոն դրամի ծախս, որը հաստատվել է խորհրդի կողմից: Այս մասին հայտնում է «Արմենպրեսս» գործակալությունը:

Այսօր լրագրողներին է ներկայացվել նաև հիմնադրամի կայքը, որի հասցեն է 1000plus.am: Կայքից պարզ է դառնում, որ այս պահին հիմնադրամի հաշվեհամարին կա երկու ամսվա ընթացքում կուտակված շուրջ 393,7 մլն ՀՀ դրամ:

Զոհված զինծառայոցների ընտանիքներին դեռևս հատկացումներ չեն կատարվել:

Նշենք, որ հունվարի 27-ին Վիգեն Սարգսյանը հայտնել էր, որ առաջին վճարումները արվելու են առաջիկա ամսում՝ խորհրդի կազմի ձևավորվելուց հետո մեկ ամսվա ընթացքում:

Հիմնադրամի նախագծով նախատեսված վճարումների չափին կարող եք ծանոթանալ այստեղ:

Հիմնադրամը նախատեսում է գումարներ վճարել այն զինծառայողների ընտանիքներին, ովքեր զոհվել կամ հաշմանդամություն են ստացել մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ: Վճարները տարածվում են 2017 թվականի հունվարի 1-ից հետո գրանցված դեպքերի վրա:

Հիմնադրամի Հոգաբարձուների խորհուրդը կազմված է ինն անդամներից, ովքեր նշանակվում են հինգ տարի ժամկետով: Խորհրդի անդամներից երեքը ՀՀ կառավարության ներկայացուցիչ են, երեքը՝ Կենտրոնական բանկի խորհրդի, ևս երեքը՝ զինծառայողների շահերի պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների կողմից: Վերջինիս տեղերի համար ՀՀ ՊՆ-ն նախկինում հայտարարել էր ՀԿ-ների մրցույթ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *