2010 թվականից Հարավային Օսիայի սահմանը խախտելու համար ձերբակալվել է Վրաստանի 915 քաղաքացի։ Այս մասին մարտի 2-ին հայտնում է վրացական Interpressnews լրատվական կայքը՝ հղում անելով Վրաստանի ազգային անվտանգության ծառայությանը։
Ստորև ներկայացնում ենք 2010-16 թթ. Հարավային Օսիայի սահմանը հատելու համար ձերբակալված Վրաստանի քաղաքացիների քանակը՝ ըստ տարիների: Ավելացնենք, որ 2017-ի հունվարից մինչև փետրվարի 21-ը ձերբակալվել է Վրաստանի 12 քաղաքացի։
Տարեթիվը | Ձերբակալված վրաստանցիների քանակը |
2010 | 77 |
2011 | 140 |
2012 | 108 |
2013 | 139 |
2014 | 142 |
2015 | 163 |
2016 | 134 |
«Օկուպացված Ցխինվալիի շրջանի ուղղությամբ սահմանն անցնելու մեղադրանքով կենտրոնական իշխանությունների կողմից ձերբակալածների քանակի տվյալներում վրիպակները տատանվում են 5-10 տոկոսի շրջանակներում»,- հայտնում է Վրաստանի ազգային անվտանգության ծառայությունը։
Նշենք, որ ձերբակալվածների մեծ մասը ազատ է արձակվում 2000 ռուբլի (~16000 ՀՀ դրամ) գրավի դիմաց։