ՀԿ-ները կարող են մասնակցել «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի խորհրդի ընտրությանը

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հասարակական կազմակերպությունները կարող են մասնակցել հոգաբարձուների խորհրդի կազմի հասարակական կազմակերպություններից երեք անդամի ընտրությանը: Մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև փետրվարի 13-ը ներառյալ զանգահարել` 010 294 699 հեռախոսահամարով:

Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

Պետոյի անունը կրող զորամասի զինծառայողները

ՀՀ ԶՈւ զինծառայողներ

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը ստեղծվել է 2017-ի հունվարի 17-ին, ինչից հետո մեկամսյա ժամկետում պետք է ձևավորվի հոգաբարձուների 9-հոգանոց խորհուրդ:

Համաձայն «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքի, որն ուժի մեջ է մտել հունվարի 9-ին, խորհրդի երեք անդամներին ընտրում են այն հասարակական կազմակերպությունները, որոնց կանոնադրական խնդիրներից է զինծառայողների շահերի պաշտպանությունը:

Նշենք, որ ավելի վաղ՝ ՀՀ ՊՆ ղեկավար Վիգեն Սարգսյանի հունվարի 27-ի ասուլիսի ժամանակ, նախարարը հայտնել էր, որ առաջիկա օրերին ձևավորվելու է զինծառայողների ապահովագրման հիմնադրամի խորհրդի կազմը, որը կհաստատի վճարների տրման կարգը, այնուհետև խորհրդի ձևավորվելուց հետո առաջին իսկ ամսվա մեջ արվելու են առաջին վճարները:

Հիշեցնենք, որ հիմնադրամը գումարներ է վճարելու այն զինծառայողների ընտանիքներին, ովքեր մահացել կամ հաշմանդամություն են ստացել մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ: Հիմնադրամի նախագծին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *